Աբովյանում կարգազանց վարորդը հարվածել է ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենային

Բալահովիտում բերման ենթարկված 28-ամյա վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի-Sputnik. Երեկ ոստիկանության ծառայողներն Աբովյան քաղաքում հետապնդել են «Հունդա» մակնիշի ավտոմեքենայի, որի վարորդը երթևեկել է քաղաքում բարձր արագությամբ` վթարային իրավիճակներ ստեղծելով։

Աբովյանը քաղաքապետ է ընտրում. մասնակցության ցուցանիշներ

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ հետապնդումը սկսվել է, երբ վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին։ Փախուստի դիմելիս մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում հարվածել է ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենային ու շարունակել փախուստը դեպի Բալահովիտ գյուղ։

Ոստիկանները շարունակել են հետապնդումը և Բալահովիտում բերման ենթարկել նրան։ Ականատեսների խոսքով՝ 28-ամյա վարորդը հենց Բալահովիտ գյուղի բնակիչ է։ Ինչպես տեղեկացանք ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  վարորդի սթափության աստիճանը ստուգելու արդյունքում պարզվել է, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։