Նաիրա Զոհրաբյանը` ձիու վրա. պատգամավորը շարունակում է զարմացնել հետևորդներին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վաղ առավոտյան զարմացրել է ֆեյսբուքյան հետևորդներին։ Օգտատերերի արձագանքները հակասական են` Մենուա Հարությունյանից մինչև ամազոնուհի ու ամրագոտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր վաղորդյան անակնկալ է մատուցել Facebook սոցիալական ցանցի իր ֆեյսբուքյան հետևորդներին։

Նորաձև դատավճռից մինչև կատաստրոֆիկ սեր. Նաիրա Զոհրաբյանը տվել է բոլոր հարցերի պատասխանները

Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել, որում նա հեծնել է ձիուն` արևածագի ճառագայթների մեջ։ «Լուսաբացը դիմավորելիս»,–իր լուսանկարն այսպես է նկարագրել պատգամավորը։

Facebook–ի օգտատերերը հիմնականում դրական են արձագանքել։ Ոմանք անգամ կատակներ են արել։ Օգտատերերից մեկը խորհուրդ է տվել ամրագոտի կապել` հիշեցնելով, որ ոստիկանությանը հրահանգվել է խիստ լինել։

Նաիրա Զոհրաբյանը միացավ ֆլեշմոբին

Մյուսները Նաիրա Զոհրաբյանին «ամազոնուհի», «տղամարդ կին», «երազանքների ասպետուհի» են կոչել։

Մի քանիսին էլ այս լուսանկարը հիշեցրել է Մենուա Հարությունյանի` ձիով զբոսանքը Սյունիքի մարզում։

Զատկի լավաշն ենք թխում. Նաիրա Զոհրաբյանը նոր լուսանկարներ է հրապարակել