Տեսնելով խառնաշփոթ վիճակ` թողել–գնացել եմ. Ծառուկյանը դրվագներ հիշեց Մարտի 1–ից

Ծառուկյանին 2008–ի մարտի 1-ի երեկոյան կառավարությունից զանգել են և հրավիրել հանդիպման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի— Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ոչ հաստատում, ոչ էլ բացառում է, որ հարցաքննվել է Մարտի 1-ի գործով։

Մովսես Հակոբյանը հաստատեց` Մարտի 1–ի գործով հարցաքննվել է

«Այսօր մեկ անգամ ևս ես պնդում եմ, որ եթե ես կապ ունեմ Մարտի 1–ի հետ, պետք է հրապարակային գնդակահարեն ինձ։ Եթե իմ մասնակցությունը սնունդով ա եղել, նորից թող Ծառուկյանին գնդակահարեն։ Ծառուկյանը Մարտի 1-ի հետ կապ չի ունեցել, Ծառուկյանն առաջին օրվանից ասել է՝ պետք է խումբ ստեղծվի, քննեն հարցն ու մեղավորները պատժվեն»,– ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքով` 2008–ի մարտի 1-ի երեկոյան իրեն կառավարությունից զանգել են և հրավիրել հանդիպման։ Հանդիպմանը, սակայն, նա երկար չի մնացել։ «Ինձ հրավիրել են կառավարության շենք, գնացել եմ այնտեղ, եղել եմ կես ժամ կամ 25 րոպե և, տեսնելով խառնաշփոթ վիճակ, թողել–գնացել եմ։ Ես ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել, ես գնացել եմ տուն։ Տեսնելով, որ ոչ մի բան չկա` թողել–գնացել եմ»,–ասաց նա` հավելելով, որ չի հիշում` ում է տեսել այդ օրը կառավարությունում։

Դատարանն արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին հարցաքննել են Մարտի 1–ի գործով։