Տաթևի վանք էքսկուրսիա մեկնող փոքր ավտոբուսը կողաշրջվել է. կան տուժածներ

Ավտոմեքենայի մեջ գտնվել է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Էքսկուրսիա մեկնող սպրինտեր ավտոբուսը կողաշրջվել է. կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ջրատարում 71–ամյա կնոջ դի է հայտնաբերվել` մասամբ քայքայված վիճակում

«Հունիսի 7-ին ժամը 08:58-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Նախնական տվյալներով` Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի բնակիչ Ս. Մ.-ն իր վարած «Մերսեդես սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Ահազանգով դեպքի վայր մեկնած Քաշաթաղի հրշեջ-փրկարարները ՃՏՊ-ի հետևանքով տուժածներին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Քաշաթաղի շրջանային բուժմիավորում, որտեղից էլ՝ Ստեփանակերտի «Հանրապետական» ԲԿ և «Արևիկ» մանկական հիվանդանոց:

Տաթևի վանք էքսկուրսիա մեկնող փոքր ավտոբուսը կողաշրջվել է. կան տուժածներ

Ավտոմեքենայի մեջ գտնվել է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը. նրանք էքսկուրսիայի էին մեկնում Տաթևի վանք: