Սիրուշոն և Լևոն Քոչարյանը նշել են ամուսնության 10 տարին. լուսանկար

Հայտի զույգը 2 որդի ունի։ Նրանց առաջնեկը` Ռոբերտը, 5 տարեկան է , կրտսերը` Միքայելը` 3 տարեկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Սիրված երգչուհի Սիրուշոն և ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը նշել են իրենց ամուսնության հոբելյանական տարեդարձը` 10 ամյակը։ Սիրուշոն Instagram-ի իր էջում  ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ գեղեցիկ լուսանկարներն է հրապարակել՝ մեկնաբանելով․ «10 տարի միասին»։

Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկված ընտանիքներից մեկն ամուսնացել է 2009 թվականի հունիսի 6-ին` երկար ժամանակ ընկերություն անելուց հետո։

Սիրուշոն և Լևոնը երբևէ չեն բարձրաձայնել իրենց սիրո պատմության մասին, սակայն հայտնի է, որ այն զույգը միասին է 2001 թվականից, երբ Լևոնը դեռ 16 տարեկան էր, իսկ Սիրուշոն՝ 14։

Անցել եմ ամբողջ ավանդական ուղին․ ինչպես են ծանոթացել և ամուսնացել Լևոնն ու Սիրուշոն

Վերջերս Sputnik Արմենիայի «ԲԱռCode» հաղորդման շրջանակներում Լևոն Քոչարյանը պատմել էր իրենց ծանոթության, ընկերության և ամուսնության մասին և նշել, որ ինքն անցել է աղջկան հասնելու համար բոլոր ընդունված փորձությունները`դպրոց գնալուց, տղաների հետ հարաբերություններ պարզելուց սկսած։

Վերջին շրջանում Սիրուշոն էլ է հաճախ  անձնական լուսանկարներ հրապարակում սոցցանցի իր էջում։

Լևոնն իր հերթին, սովորություն ունի որևէ լուսանկար հրապարակել կնոջ տարեդարձի օրը։

Ամուսնությունից հետո Սիրուշոն կրում է ամուսնու ազգանունը` Քոչարյան։

Հիշեցնենք, որ Լևոնն ու Սիրուշոն ունեն 2 որդի։ Նրանց առաջնեկը` Ռոբերտը, 5 տարեկան է , կրտսերը` Միքայելը`  3 տարեկան։