ՌԱԴԻՈ

Ղարիբյան․«Սա շատ ուղղորդված պայքար էր իմ դեմ, որպեսզի ես համակարգից դուրս գամ»

ՀՀ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ իր համար վարչապետի որոշումը՝ փոխնախարարի պաշտոնում այլ թեկնածու նշանակելու հարցում, անակնկալ չէր՝ հաշվի առնելով իր դեմ տարվող քարոզչությունը։
Sputnik
Ղարիբյան․«Սա շատ ուղղորդված պայքար էր իմ դեմ, որպեսզի ես համակարգից դուրս գամ»

Նազենի Ղարիբյանը այդ որոշումը հիմնավոր չի համարում, քանի որ պաշտոնավարման ընթացքում կառավարության մշակութային քաղաքականության գծից դուրս ոչինչ չի արել։ 

Նազենի Ղարիբյանն այլևս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահը չի կարող համարվել, քանի որ փոխնախարար չէ։

Թատրոնի խորհրդի նախագահի պաշտոնից հեռանալուն մասով էլ, Ղարիբյանը վստահ է՝  ոչնչից մեծ աղմուկ էր, միտումնավոր ուղղորդվող ապատեղեկատվության վրա հիմնված։ 

«Սա շատ ուղղորդված պայքար էր իմ դեմ, իմ անձի դեմ, որպեսզի ես համակարգից դուրս գամ․ես գիտեմ՝ ով է դա անում»,- ասել է Ղարիբյանը։ 

Նա անուններ չի ցանկանում տալ, կարծում է՝ ժամանակ կգա  և՛ այդ անձը, և՛ այդ խումբը կբացահայտվեն։ 

Ղարիբյանը ասել է, որ առայժմ կհանգստանա, իսկ հետո կվերադառնա իր գիտական աշխատանքին։