Քույրերը գողություն են արել «Երևան մոլում», գողացածը թաքցրել են սայլակում

Կանայք շրջել են առևտրի կենտրոնում և տարբեր իրեր գողացել խանութ–սրահներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ոստիկանները երեկ` հունիսի 6-ին, «Երևան Մոլ» առևտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 40-ամյա Գայանե Ս.-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Արմենուհի Ս.-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ողբերգական վրաերթ Երևանում. տղամարդը հիվանդանոցում մահացել է

Գայանե Ս.-ի մանկասայլակի մեջ հայտնաբերվել են «Pull and Bear» տեսակի 3 հատ բլուզ, «Stradivarius» տեսակի տաբատ ու բլուզ և «Mango» տեսակի տաբատ։

Կայքի տեղեկություններով՝ Արմենուհի Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ նշված ապրանքները ինքը փորձել է գողանալ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող տարբեր խանութ-սրահներից։

Գայանեն և Արմենուհին հարազատ քույրեր են, մասնագիտությամբ` բուժքույր։