«Փորձելու ենք խաղալ արագ ու ագրեսիվ ֆուտբոլ». Գյուլբուդաղյանցը՝ ծրագրած տակտիկայի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը խոսել է կայանալիք հանդիպման մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հանրապետական մարզադաշտում կայացավ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը:

Արոնյանը հաղթեց Մամեդյարովին «Altibox Norway Chess» մրցաշարի 3-րդ տուրում

Վաղը Հայաստանի հավաքականը, Եվրո 2020-ի հերթական ընտրական խաղի շրջանակում,  ընդունելու է Լիխտենշտեյնի ընտրանուն։

Մրցակցի հետ Հայաստանի հավաքականը երկու անգամ մրցել է 2018թ Ազգերի լիգայի մրցաշարում։ Երևանում մերոնք հաղթեցին 2:1 հաշվով, իսկ պատասխան խաղում գրանցվեց ոչ ոքի 2:2 հաշիվը։ Պարզ է, որ հերթական խաղը զբոսանք չի լինելու մեր հավաքականի համար։ Ու ինչպես նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի հավաքականը պատրաստ է խաղի։

«Մենք շատ մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Լիխտենշտեյնի հավաքականին և բնականաբար, հաշվի առնելով մրցակցի խաղային որակները, կառուցելու ենք մեր խաղը։ Փորձելու ենք խաղալ արագ ու ագրեսիվ ֆուտբոլ,  որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին։ Թիմի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են և հուսով եմ վաղը  ցույց կտան խաղային բարձր որակներ»- ասեց Գյուլբուդաղյանցը։

Իր հերթին մեր հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը ավելացրեց. «Հավաքի ընթացքում մեծ ժամանակ ենք հատկացրել ոչ միայն մարզումներին, այլ նաև մրցակցի ուսումնասիրմանը։ Հեշտ խաղ չի սպասվում, բայց մենք ունենք բոլոր հնարավորությունները հաղթանակի հասնելու համար»։

Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականը եվրո-2020-ի ընտրական J խմբում անցկացրել է երկու խաղ և պարտվել Բոսնիայի ու Հերցոգովինայի և Ֆինլանդիայի հավաքականներին։

Իսկ Լիխտենշտեյի հետ խաղից երեք օր անց, հունիսի 11-ին մերոնք հյուրընկալվելու են Հունաստանի ընտրանուն։