Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, թե ինչ են քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հունիսի 6–ին կայացած հանդիպմանը չեն քննարկել ղարաբաղյան կարգավորման հարցը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունիսի 6–ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

«Երեկ շատ հանգամանալից զրույց է կայացել երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական համագործակցության տարբեր ասպեկտների վերաբերյալ», – հավելեց Պեսկովը։

Հանդիպման շրջանակում ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հայկական պատվիրակությանը հետաքրքիր կլինի մասնակցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և տնտեսական հարցեր քննարկել նաև այլ երկրների ներկայացուցիչների հետ։

Նշելով, որ կարիք չկա կրկին բնութագրել երկու պետությունների միջև հարաբերությունները` Պուտինն ասել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը։

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը. տեսանյութ

Իր հերթին Փաշինյանը ՌԴ նախագահին ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը։ Այսպես, 2019թ–ի առաջին եռամսյակի տվյալներով` հանրապետության տնտեսությունն աճել է 7,1 տոկոսով։ Կառավարության ղեկավարի կարծիքով` այդ դինամիկան շատ առումներով պայմանավորված է ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությամբ և ռուսական շուկա հայկական ապրանքների հեշտացված մուտքով։