Համարձակ բադի արկածները Մոսկվայում. տեսանյութ

«Բադերի պատմությունները» ոչ միայն հայտնի մուլտֆիլմ է, այլև իրական պատմություն։ Համացանցում մեծ տարածում է ստանում բադերի գեղեցիկ ընտանիքի մասին տեսանյութը, որում թռչունները որոշել էին զբոսնել մոսկովյան մայրուղիներից մեկում։
Sputnik

Օգտատերերը հիացած են` ինչպես է բազմազավակ մայրը տանում փոքրիկ բադիկներին դեպի իրենց նպատակակետը։ Ո՛չ մեքենաները, ո՛չ երթևեկությունը նրա համար անհաղթահարելի խոչընդոտ չեն։

Նման համարձակ մայրիկը չէր կարող չհուզել մարդկանց։ Ականատեսները օգնության են եկել, կանգնեցրել են տրանսպորտի երթևեկությունն ու օգնել բադին ու նրա ճուտիկներին անցնել ճանապարհի երթևեկելի հատվածը։

Սակայն արկածները սրանով չեն ավարտվում։ Ճտերը լճին հասնելու հարցում էլ են խնդիր ունեցել, բայց բարի մարդիկ այդտեղ էլ են օգնության հասել։