Համացանցում են հայտնվել Huawei-ի նոր օպերացիոն համակարգի սքրինշոթները

Սքրինշոթները հրապարակողները պնդում են, որ դրանք արել են չինական ընկերության Hongmeng օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Չինական կայքերը հրապարակել են սքրինշոթներ, որոնք հիշեցնում են Android օպերացիոն համակարգի դիզայնը, բայց իրականում ամենայն հավանականությամբ արված են Huawei-ի նոր օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնից:

Հայտնի է, որ ընկերությունը 2 ապրանքանիշ է գրանցել՝ Hongmeng OS և ARK OS, որոնք, ըստ երևույթին, աշխատանքային անվանումներ են և թողարկվելու պահին կարող են այլ կերպ ներկայացվել։

​Եթե ուշադիր նայենք Weather հավելվածի նկարագրությանը, նշում կտեսնենք Android Green Alliance-ի մասին, որը Huawei, Alibaba, Baidu, Tencent և Netease կազմակերպությունների միավորումն է: Նրանց բոլոր ծառայություններն առավելագույնս ստանդարտացվելու են, այնպես որ Huawei-ն օգտակար հավելվածների հետ աշխատելու խնդիր պետք է որ չունենա, համենայն դեպս` չինական շուկայում:

Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող առևտրային պատերազմի պատճառով Google-ը հրաժարվել է համագործակցել Huawei ընկերության հետ: