Գեղամ Պետրոսյանին ձերբակալել են նախկին աշխատակիցներից մեկի ցուցմունքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» այսօրվա իր համարում անդրադարձել է Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու գործին և որոշ մանրամասներ հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել նախկին աշխատակիցներից մեկի կոնկրետ ցուցմունքը:

Մարտի 1-ի գործով նախկին պաշտոնյային սպանության մեղադրանք է առաջադրվել

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գ. Պետրոսյանի դեմ ցուցմունք է տվել ներքին զորքերի ենթասպաներից մեկը՝ պատմելով, որ հենց նրա արձակած կրակոցից է մահացել Զաքար Հովհաննիսյանը»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ հունիսի 4–ին ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ 2008 թ. մարտի 1-ի դրությամբ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զ. Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:

Հունիսի 6–ին Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել և միջնորդություն  ներկայացվել դատարան խափանման միջոց ընտրել կալանավորումը: