ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գինը։
«Կարևոր է, որպեսզի համաձայնեցված գինը չխոչընդոտի Հայաստանի աճի տեմպերին», – ասել է Փաշինյանը ՌԻԱ Նովոստիին։
ՀՀ վարչապետը հույս ունի, որ Երևանին կհաջողվի ընդհանուր լեզու գտնելու Ռուսաստանի հետ Հայաստանի համար գազի գնի հարցում։
Պուտինը հոկտեմբերի 1–ին կայցելի Երևան, և այդ ժամանակ, ՀՀ վարչապետի խոսքով, գազի գինը կհամաձայնեցվի։
«Մենք պայմանավորվել ենք (Պուտինի հետ հանդիպմանը), որ շատ ինտենսիվ քննարկելու ենք այդ հարցն առաջիկա ամիսներին», – ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք` 2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Իսկ բնակչության համար սակագինը նույնն է մնացել ընկերության ծախսերի կրճատման հաշվին։ Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիան» հիմա անձնակազմի կրճատման ու ծախսերի օպտիմալացման հարցեր է քննարկում։ Հակառակ դեպքում սպառողների համար սակագնի պահպանումը կարող է հսկայական պարտքերի հասցնել ընկերությանը։ «Գազպրոմ Արմենիան», որը 100%–ով պատկանում է «Գազպրոմին», գազ է մատակարարում Հայաստանի ներքին շուկային։