Ցբխելուց մինչև Փաշինյանի ձեռքը կրակն ընկածներ. Աշոտյանն ամփոփեց Փաշինյանի գործունեությունը

Աշոտյանի խոսքով` ՀՀ–ում իշխանությունը փորձում է ձևավորել տոտալ վերահսկողության երկիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Ակնհայտ է, որ Փաշինյանը չի բավարարվում այն սահմանադրական շրջանակներով, որ տրված է իրեն ՀՀ օրենսդրությամբ, և ուզում է ոչ թե ուժեղ իշխանություն, այլ տոտալ իշխանություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ամփոփելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեկ տարվա գործունեությունը։

Հայաստանում ձևավորվում են սևազգեստ խմբեր. Փաշինյանը հանձնարարեց ծաղկավոր «բաբոչկա» կապել

«Նա չի հանդուրժելու որևէ վայր, որտեղ նա բացարձակ իշխանություն չունի։ ՀՀ–ում իշխանությունը փորձում է ձևավորել տոտալ վերահսկողության երկիր։ Երկիր, որտեղ միակ բանը, որ ստացվում է վարչապետի մոտ, կառավարության նիստի ժամանակ ուժայիններին հանձնարարություն տալն է` որևէ մեկին ցբխելու։ Որևէ այլ բան այս կառավարության մոտ չի ստացվում»,–ասաց նա։

Նրա խոսքով` թյուր կարծիք կա, որ Փաշինյանի ձեռքը կրակն են ընկել իրենք, Ռոբերտ Քոչարյանը և նրանք, ովքեր Փաշինյանի հետ համաձայն չեն։ Սակայն, ըստ Աշոտյանի, Փաշինյանի ձեռքը կրակն են ընկել կառավարության ներկայիս գիտակից անդամները։ Նրա հավաստմամբ` թոփ եռյակը, որոնք վարչապետի ձեռքը պատանդ են դարձել` Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանը և Արթուր Վանեցյանը։ «Այս մարդիկ թոփ պատանդն են, և ամեն անգամ ստիպված են սվաղելու Փաշինյանի հերթական անհաջող հայտարարությունները»։

Իշխանությունը լուրջ խնդրի է բախվել. դատավորների մեծ մասի վրա «դոսյե» էլ չկա. «Փաստ»

Նրա հավաստմամբ` ՀՀ դիմադրողականությունն իջել է նաև արտաքին քաղաքականության առումով։ Նա նշեց նաև, որ իշխանությունները փորձում են հասարակության վրա «վաճառել» «Հայաստանը չզիջեց իր դիրքերը ՀԱՊԿ»–ում հերթական հեքիաթը։