Արցախյան հարցում Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից. Աշոտյան

Արմեն Աշոտյանի գնահատմամբ` Հայաստան–Արցախ ռազմաքաղաքական ճեղքը, որն առաջացել է Փաշինյանի ապաշնորհ կառավարման շնորհիվ, լի է բազմաթիվ վտանգներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Փաշինյանն արցախյան հակամարտության հետ կապված չունի ռազմավարություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ամփոփելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեկ տարվա գործունեությունը։

Ցբխելուց մինչև Փաշինյանի ձեռքը կրակն ընկածներ. Աշոտյանն ամփոփեց Փաշինյանի գործունեությունը

«Ակնհայտ է, որ Փաշինյանը վախենում է արցախյան հարցում պատասխանատվությունից, բանակցություններում։ Նա  վախենում է պատերազմից ու լավ է անում, քանի որ ցանկացած բանական մարդ պատերազմ չի ուզում։ Սակայն, այդ վախերով հանդերձ, նա քայլեր չի իրականացնում, որպեսզի Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը համարժեք լինի այն մարտահրավերներին, որոնց առերեսվում»,–ասաց նա։

Աշոտյանը նշեց, որ երբ Փաշինյանը փորձում էր բացատրել սահմանային լարվածության վերջին դեպքերը, ինքն այդպես էլ չի լսել, որ նա վկայակոչեր Ալիևի հետ իր ուղիղ կապի մասին։ «Այդ կապն էլ ինչի՞ համար է, եթե ոչ նման էքստրեմալ իրավիճակները կանխելու համար»,–հարցրեց Աշոտյանը։

Սահակյանը պատասխանել է Փաշինյանին. Արցախի ղեկավարությանը միշտ տեղյակ էին պահում

Նրա գնահատմամբ` Հայաստան–Արցախ ռազմաքաղաքական ճեղքը, որն առաջացել է Փաշինյանի ապաշնորհ կառավարման շնորհիվ, լի է բազմաթիվ վտանգներով։ «Բախտներս բերել է, որ Արցախի ղեկավարությունը շատ ավելի իմաստուն է և չի տրվում Փաշինյանի սադրանքներին»,–ասաց նա։

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` տպավորություն է, որ վարչապետը չարաշահում է Արցախի և այլ պաշտոնյաների համեստությունն ու խոհեմությունը։