ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատնից։
Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդիպում է նախատեսված նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։