Նազենի Ղարիբյանն այլևս օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ չի կարող համարվել

Նազենի Ղարիբյանը պաշտոնի բերումով էր ստանձնել օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այլևս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահը չի կարող համարվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը։

Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանի ընտրությունը

«Ղարիբյանն ի պաշտոնե էր նշանակվել թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ու հիմա, քանի որ նա այլևս փոխնախարար չէ, չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»,–հայտնեց նա։

Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ Արայիկ Խզմալյանն է նշանակվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 22-ին կայացել է օպերայի թատրոնի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ թատրոնի կառավարման խորհրդի նախագահ էր ընտրվել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։

Օպերայի թատրոնի արտիստները պատրաստվում էին նամակով դիմել մշակույթի նախարարություն ու պահանջել չեղարկել այդ որոշումը։