ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը տեղեկացրել է, որ հիվանդանոցում է, բայց շարունակում է աշխատել իր գրքի վրա։
«Ես հիմա հիվանդանոցում եմ։ Արդեն վաղուց։ Բավական դժվար է։ Բայց դեռ վաղ է ասել, որ լույս եմ տեսնում թունելի վերջում։ Այն դեռ չի երևում», – ասել է Գորբաչովը ՆՍՆ–ի եթերում։
Գորբաչովը հավելել է, որ առաջիկայում լույս կտեսնի նրա գիրքը։
Գորբաչով-Համբարձումյան բանավեճը. 30-ամյա բացառիկ կադրեր
ԽՍՀՄ նախագահի հոսպիտալացման մասին տեղեկությունները հայտնվել են ապրիլի վերջին։ Այդ ժամանակ Գորբաչովի հիմնադրամի ներկայացուցիչները հերքել են դրանք։
Նշենք, որ մարտին նա դարձել է 88 տարեկան։