Գյուղացիները փոխհատուցում կստանան. կառավարությունը հաշվում է կարկտի հասցրած վնասը

Գյուղացիները կորցրած բերքի դիմաց փոխհատուցում ստանալու համար պետք է մի քանի ամիս սպասեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Վերջին օրերին տեղացած կարկուտից տուժած գյուղացիները կփոխհատուցվեն աշնանը։ Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով` փոխհատուցման հանձնաժողովները պետք է հաշվարկեն հասցված վնասի չափը։

«Դա կախված է նրանից, թե ինչ մշակաբույսեր են եղել ու ինչ չափով են ազդել դրանց վրա այդ բնական երևույթները»,– ասաց Խաչատրյանը։

Իսկ վնասի ամբողջական չափը, նրա խոսքով, հայտնի կլինի միայն այդ տվյալներն ամփոփելուց հետո։

Գագիկ Սուրենյանը հուսադրում է շոգողներին