Աշխարհի ամենահայտնի աղոթքն այլ կերպ կհնչի կաթոլիկների մոտ. Հռոմի պապը փոխել է տեքստը

Նոր խոսքերը մեջբերվում են Հռոմի պապի կողմից հաստատված «Միսալ» գրքի երրորդ հրատարակության մեջ, որը որոշում է պատարագն անցկացնելու կարգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փոփոխություններ է մտցրել ամենահայտնի աղոթքի` «Հայր մերի» մեջ, ասվում է Ucatholic կայքում։

Տիեզերականը, որ խոսեց Աստծո հետ սրտանց, իսկ Աստված պատասխանեց նրան

«Եվ մի տանիր զմեզ ի փորձութիուն» արտահայտության փոխարեն հիմա աշխարհի կաթոլիկներն ասելու են «թույլ մի տուր մեզ մատնվել փորձության»։ Փոփոխությունները ներառված են «Միսալ» գրքի երրորդ հրատարակության մեջ, որը որոշում է պատարագն անցկացնելու կարգը։

Ֆրանցիսկոսը խոսել է շտկումներ կատարելու անհրաժեշտության մասին դեռ 2017թ–ի նոյեմբերին։ Հռոմի պապի կարծիքով` սկզբնական տարբերակում տպավորություն է եղել, որ Աստված հրահրում է մարդկանց մեղքի։

Փոխվել են նաև գլխավոր քրիստոնեական օրհներգ «Փառք բարձրյալինի» խոսքերը։ Այնտեղ «խաղաղություն բարի կամքով մարդկանց» արտահայտությունը փոխարինվել է «խաղաղություն Աստծո կողմից սիրված մարդկանց»։

Ռուսական ուղղափառ եկեղեցում ասել են, որ ոչ մի փոփոխություն չեն անելու։