Արոնյանը կխաղա Մամեդյարովի հետ. «գործը» կարող է «արմագեդոնի» հասնել

Ադրբեջանցի շախմատիստը Նորվեգիայում ընթացող մրցաշարի առաջատարն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Altibox Norway Chess» սուպերմրցաշարի` հունիսի 6-ին կայանալիք երրորդ տուրում կմրցի ադրբեջանցի շախմատիստ Շահրիար Մամեդյարովի հետ։

Ամոյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Մելիքյանը՝ փոխչեմպիոն, Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարում մրցակարգով դասական պարտիայում հաղթող չունենալու դեպքում նշանակվում է կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա, որի հաղթողը ստանում է 1 միավոր։ Դասական պարտիայում հաղթանակի համար տրվում է 2 միավոր։

Երեկ Արոնյանը չկարողացավ հաղթել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Հիմնական պարտիայում կողմերը ոչ–ոքի խաղացին, իսկ բլիցում Կարլսենը հաղթեց։

Խաղային մյուս զույգերն են.

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Ալեքսանդր Գրիշչուկ,

Մաքսիմ Վաշյե–Լագրավ (Ֆրանսիա) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան),

Դինգ Լիրեն (Չինաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ),

Ուեսլի Սո (ԱՄՆ) – Յանգի Յու (Չինաստան)։

Անցած տուրերից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի. Մամեդյարով` 3,5, Կարլսեն, Յանգի Յու` 3–ական միավոր, Կարուանա` 2,5, Արոնյան, Դինգ Լիրեն, Սո` 2–ական, Գրիշչուկ` 1, Վաշյե–Լագրավ, Անանդ` 0,5–ական միավոր.

Մրցաշարը կավարտվի հունիսի 14-ին։ 2018 թվականին այդ մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։