Արոնյանը հաղթեց Մամեդյարովին «Altibox Norway Chess» մրցաշարի 3-րդ տուրում

Հաղթանակի համար Արոնյանը այս տուրում կստանա 2 միավոր, քանի որ հաղթել է առանց թայ-բրեյքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիս — Sputnik. Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Altibox Norway Chess» գերմրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը սևերով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովին։

Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին։Հաղթանակի համար Արոնյանը այս տուրում կստանա 2 միավոր, քանի որ հաղթել է առանց թայ-բրեյքի:

Այսպիսով՝ նա առայժմ մրցաշարում ունի ընդհանւր 4 միավոր, Մամեդյարովը՝ 3.5: Երեք միավոր էլ 3-րդ տուրից առաջ ունեին Մագնուս Կարլսենը և Յու Յանիին:

Կարլսենն արդեն հաղթել է Ալեքսանդր Գրիշուկին՝ կրկին առանց թայ-բրեյքի, և ունի արդեն 5 միավոր: Յու Յանիի և Ուեսլի Սոյի խաղը դեռ չի վերջացել: