ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ այս գիշեր արտակարգ իրավիճակ է տիրել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում։
Սևանում ապրող մի տղամարդ ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ հիշյալ հաստատությունում ռումբ է պայթել։
Դեպքի վայր ժամանած իրավապահներն ու հրշեջ-փրկարարները պարզել են, որ ահազանգը կեղծ է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ահազանգող տղամարդը շատ արագ հայտնաբերվել է։ Նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ՝ ոչ սթափ վիճակում։