ՌԱԴԻՈ

Սիմոնյան․ «Թունաքիմիկատների գերեզմանոցը սողանքային գոտում է և վատ հետևանք կարող է ունենալ»

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վտանգների մասին։
Sputnik
Սիմոնյան․ «Թունաքիմիկատների գերեզմանոցը սողանքային գոտում է և վատ հետևանք կարող է ունենալ»

Սիմոնյանը տեղեկացնում է, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում վերջին հետազոտությունը կատարվել է մեկ տարի առաջ, և այս պահին վտանգ չկա, որ կարող է սպառնալ արտաքին միջավայրին։

«Բայց քանի որ թունաքիմիկատների գերեզմանը գտնվում է սողանքային գոտում, շատ վատ հետևանքներ կարող է ունենալ, օրինակ, եթե հանկարծ երկրաշարժ լինի»,– ասում է նա։

Փորձագետի խոսքով` իրենց կազմակերպությունը ստուգել է մոտակա վայրերի հողը, ջուրը, անգամ այդ տարածքներում ապրող ստնտու մայրերի կաթը, հասկանալու համար` ինչ ազդեցություն է ունենում մարդկանց վրա, քանի որ պորտալարի միջոցով հնարավոր է` թույները փոխանցվեն երեխային։ Պարզվել է՝ այս պահին վտանգ չկա։

Ըստ Սիմոնյանի` այժմ քննարկում և տարբերակներ են փնտրում գերեզմանը տարհանելու կամ տեղում ոչնչացնելու համար։

Հիշեցնենք` Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցվել է 1975 թ–ին ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի որոշմամբ, երբ մի շարք պեսդիցիդներ, որոնք կայուն օրգանական աղտոտիչներ են, համընդհանուր կերպով արգելվեցին, այդ թվում` նախկին Խորհրդային Միության տարածքում։