ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ լուծի Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը։ Այսօր ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով շփման գծի վերջին թեժացումը։
«Մենք ամեն ինչ անում ենք, որ կարգավորենք տարածաշրջանի բազմամյա և ձգձգված ճգնաժամը», – ասել է Զախարովան։
Հիշեցնենք`հունիսի 1-ին, ժամը 07:30-ի սահմանում ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվել էր ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:
Ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները, որոնք հանգեցրել են զինծառայողի մահվան, դատապարտելի են։