ՌԴ–ում Բելյանկինի սպանության գործով ձերբակալվել են Մարկոսյանը, Ստեփանյանն ու Խոջայանը

Պուտիլկովո գյուղում աղմկահարույց սպանության գործով ձերբակալվածները էթնիկ հայեր են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Ոստիկանության, անվտանգության դաշնային ծառայության և Ռոսգվարդիայի աշխատակիցները նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակում ձերբակալել են 27 տարեկան Նարեկ Ստեփանյանին, 41 տարեկան Սուրեն Մարկոսյանին և 42 տարեկան Սերգեյ Խոջաևին/Խոջանյանին։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամ–ալիքը։

Հատուկջոկատայինի սպանություն Մոսկվայում. կասկածյալը ՀՀ քաղաքացի՞ է

«Մեղավորները կպատժվեն». ՌԴ–ում Հայաստանի դեսպանատունը դիմել է Բելյանկինի հարազատներին

Քննության նախնական տվյալների համաձայն` հունիսի 1–ի երեկոյան Նիկիտա Բելյանկինը ընկերուհու հետ զբոսնելու ընթացքում տեսել է, որ «ԲիրՀաուս» գարեջրատան մոտ երկու խումբ մարդիկ կռվում են իրար հետ, և որոշել է միջամտել։ Նիկիտան գազային ատրճանակից մի քանի նախազգուշական կրակոց է արձակել, բայց նրան հարվածել են դանակով։ Մահացու հարվածը եղել է սրտի հատվածում։

Ի՞նչ է հայտնի հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող հայերի մասին

«Նարեկ Ստեփանյանը «Բիր Հաուս» փաբում, որտեղ սկսվել է վեճը, բարմեն է աշխատում։ Մարկոսյան Սուրենը «Մորալ» ընկերությունում աշխատում է որպես տնտեսագետ, իսկ Խոջաևը գործազուրկ է», – գրված է հաղորդագրության մեջ։

Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի «սպանություն» և «առողջությանը ծանր վնաս հասցնելու» հոդվածներով։

Ավելի վաղ քննությունը պարզել էր Նիկիտա Բելյանկինի սպանության բոլոր մասնակիցներին։ Արդեն հարցաքննվածներ կան, թեև, ըստ տվյալների, նրանցից մեկը թաքնվել է Հայաստանում։