ՌԱԴԻՈ

Գալոյան․ «Երբ ասում ես ծրագիր, Հայաստանում բոլորը հասկանում են լավ գրված կենացի տեքստ»

Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետը տարակուսանքով հարցնում է, թե որտե՞ղ է քննարկվել կառավարության ծրագիրը, ովքե՞ր են մասնակցել այդ քննարկումներին, ովքե՞ր են գնահատել, մասնագետներն ու գործարար աշխարհը ի՞նչ կարծիքի են եղել այդ ծրագիր մասին։
Sputnik
Գալոյան․ «Երբ ասում ես ծրագիր, Հայաստանում բոլորը հասկանում են լավ գրված կենացի տեքստ»

Ես այդպես էլ չիմացա, թե որտե՞ղ է քննարկվել կառավարության ծրագիրը, ովքե՞ր են մասնակցել այդ քննարկումներին, ովքե՞ր են գնահատել, մասնագետներն ու գործարար աշխարհը ի՞նչ կարծիքի են եղել այդ ծրագիր մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անկեղծացել է տնտեսագետ Արա Գալոյանը։

«Չգիտես ինչու, երբ ասում ես կառավարության ծրագիր,  Հայաստանում բոլորը հասկանում են լավ գրված կենացի տեքստ։ Իսկ կենաց գրել այս տարածաշրջանում գիտե՞ք երբվանից գիտեն»,- նշել է տնտեսագետը։

Ըստ Գալոյանի՝ չի հասկացվում, թե կառավարությունը ինչ ուղղությամբ է գնում։ Չի երևում, թե տնտեսության իրական հատվածի հետ ինչ է ցանկանում անել կառավարությունը, ինչ ճյուղեր է ուզում զարգացնել, ինչն է խթանելու։