Մերօրյա Օթելլոն. ծեծված կինն ուղեղի ցնցումով հիվանդանոց է տեղափոխվել

Տունը, որտեղ կինը ծեծի է ենթարկվել, նրան չի պատկանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Մեր տեղեկություններով այսօր շտապօգնության մեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 43-ամյա մի կին, որի դեմքին և գլխին բազմաթիվ վնասվածքներ են եղել:

Դաժան ծեծի ենթարկված կինը նույնիսկ ուղեղի ցնցում է ստացել:

Կինը հիվանդանոց է տեղափոխվել Դավիթաշենի 4-րդ թաղամասի 20-րդ շենքի բնակարաններից մեկից:

Ըստ տեղեկությունների՝ տունը, որտեղ կինը ծեծի է ենթարկվել, նրանը չէ: Այն պատկանում է այդ կնոջ ընկերոջը, որը 33-ամյա տղամարդ է:

Այսօր նրանք թունդ վիճել են, որի ընթացքում էլ տղան ծեծել է ընկերուհուն:

Վերջինիս օգնության հասած հարևաններն էլ ահազանգել են շտապօգնություն: Շենքում խոսում են, որ միջադեպի պատճառը խանդն է: