Ջեյ Լոն Ralph Lauren–ի հիասքանչ զգեստով ստացել է ոճի կուռքի տիտղոսը

Ճաշակի անթերի զգացողությամբ ընտրված աքսեսուարները լրացրել են վառ կերպարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. 49–ամյա Ջենիֆեր Լոպեսը հիրավի փայլել է CFDA Fashion Awards մրցանակաբաշխության ժամանակ` արժանանալով Fashion Icon Award (ոճի կուռք) տիտղոսին, որը նրան շնորհել է Ամերիկայի մոդելավորողների խորհուրդը։

Երեխաները պարել են սովորեցնում Ջենիֆեր Լոպեսին. զվարճալի տեսանյութ

Արարողության ժամանակ հայտնի երգչուհին կրել է Ralph Lauren–ի մարջանագույն զգեստ։ Ճաշակի անթերի զգացողությամբ ընտրված աքսեսուարները լրացրել են վառ կերպարը։

Ջեյ Լոյի դիմահարդարումը նույնպես չի զիջել։ Չգիտենք, թե ով է եղել դիմահարդարը, բայց կուզեինք նման մասնագետ ունենալ։

«Նարնջագույնը նոր սև է։ Շնորհակալ եմ CFDA–ին պարգևի համար։ Եվ շնորհակալություն Ralph Lauren–ին իմ կերպարի համար», – Instagram–ում գրել է Ջենիֆերը` հիշեցնելով «Նարնջագույնը սեզոնի հիթն է» հայտնի սերիալի մասին։

Պետք է նշել, որ Լոպեսն ինքնուրույն չի կարողացել քայլել այս զգեստով, նրան օգնության հասել հատուկ օգնականները։