«Գազպրոմ Արմենիան» տուգանվեց 10 մլն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ու մի շարք խախտումներ հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Բնական գազի օգտագործման և մատակարարման մի շարք կետեր «Գազպրոմ Արմենիան» չի պահպանել, ինչի համար էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշեց ընկերությանը տուգանել 10 մլն դրամով։

Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է գազի գնի մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ը մոնիթորինգ է իրականացրել ընկերությունում ու մի շարք խախտումներ հայտնաբերել։

«9 դեպքում չեն պահպանվել գազամատակարարման ցանցի միացման կանոնները, նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության մեջ չեն ներառվել առանձնատների, 3 դեպքում` 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում` նախկինում դիմած և 2019–ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված բաժանորդների մասին տեղեկատվությունը և այլն»,–հայտնեցին նիստի ժամանակ։

Այս և այլ մի շարք խախտումների համար ընկերությունը տուգանվեց 10 մլն դրամով։