ԱԺ փոխնախագահի նկատմամբ վարույթ է հարուցվել

Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա են կեղծ տվյալներ և անճշտություններ, ինչի առնչությամբ էլ վարույթ է հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 4-ի որոշմամբ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել: Այս մասին հայտնում են հանձնաժողովից։

«Հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով»,-ասված է որոշման տեքստում:

Վարույթը հարուցվել է Փաստերի ստուգման հարթակի «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» հրապարակման հիման վրա, որով հետաքննություն էր ներկայացվել՝ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա կեղծ տվյալների և անճշտությունների մասին։