ՌԱԴԻՈ

Հարությունով. «Թուրքիայի ակտիվությունը պայմանավորված է ՌԴ-ի հետ ունեցած հակասությամբ»

Վերջին տարիներին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները ավելի ինտենսիվ բնույթ են կրում։
Sputnik
Հարությունով. «Թուրքիայի ակտիվությունը պայմանավորված է ՌԴ-ի հետ ունեցած հակասությամբ»

Անդրադառնալով առաջիկա օրերին Նախիջևանի տարածքում նախանշված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին` Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

«Նախիջևանում Թուրքիայի ակտիվությունը կարելի է կապել Սիրիայում Ռուսաստանի հետ ունեցած հակասությունների հետ»,-կարծում է ռազմական փորձագետը։

ՀՀ ԶՈւ–ն Ռուսաստանի հետ իրականացնում է ավելի մասշտաբային զորավարժություններ. Հովհաննիսյան

Ըստ Հարությունովի, արդեն ավանդույթ է դարձել այն, որ երբ Մերձավոր Արևելքում խնդիրներ եմ առաջանում՝ կապված Ռուսաստանի հետ, ապա Թուրքիան ցույց է տալիս, որ Ադրբեջանի միջոցով կարող է որոշակի ակտիվություն դրսևորել Հարավային Կովկասում, որը Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։

«Զորավարժություններն օգտագործվում են որպես ճնշում հայկական կողմի վրա, քանի որ ղարաբաղյան բանակցություններում կան որոշակի փակուղային միտումներ»,-ասում է Հարությունովը։

Հիշեցնենք` Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7–ից 11–ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին, այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ «Անխախտ եղբայրություն– 2019» մարտավարական զորավարժություններն ուղղված են լինելու մարտական հրաձգության մշակմանը։