ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի ՊՆ ղեկավարը հունիսի 5-ին Անապայում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանի վերջին այցը ՌԴ կայացել է 2019–ի ապրիլին։