Նիկոլ Փաշինյանը միանգամից 10 հրամանագիր է ստորագրել

ՀՀ վարչապետը նոր նշանակումներ է արել նախարարություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի— Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 10 նոր հրամանագիր է ստորագրել։ Փաստաթղթերը հրապարակվել են վարչապետի պաշտոնական կայքում։

Փաշինյանին նշանակումները վերաբերում են նախարարների տեղակալներին։

«Այսպիսով, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ են նշանակվել Լիլիա Շուշանյանը, Բագրատ Բադալյանը և Հակոբ Վարդանյանը։ Իսկ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ են նշանակվել Արտակ Քամալյանն ու Ավագ Ավանեսյանը։ Մեկ փոխնախարար էլ` Գեղամ Վարդանյանը, նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում»,– տեղականում ենք վարչապետի կայքից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 3 տեղակալներ են նշանակվել Արևիկ Անափիոսյանը, Գրիշա Թամրազյանը և Արա Խզմալյանը։ Իսկ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ է նշանակվել Իրինա Ղափլանյանը։

Փաշինյանը 26 պաշտոնյայի ազատել է աշխատանքից

Հիշեցնենք` կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին նոր օրենքով ՀՀ կառավարությունը կազմված է լինելու հետևյալ նախարարություններից. Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: