«Մեղավորները կպատժվեն». ՌԴ–ում Հայաստանի դեսպանատունը դիմել է Բելյանկինի հարազատներին

Դեսպանատանը հավաստիացրել են, որ Հայաստանն ամեն կերպ կաջակցի Ռուսաստանի քննչական մարմիններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ցավակցում է Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի հարազատներին ու ազգականներին։ Այդ մասին ասվում է դեսպանատան մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջում։

«Մերձմոսկվայում տեղի ունեցածն իսկական ողբերգություն է։ Մենք վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Կրկին հաստատում ենք ՌԴ քննչական մարմիններին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը», – ասվում է հաղորդագրությունում։

Քննության նախնական տվյալների համաձայն` հունիսի 1–ի երեկոյան Նիկիտա Բելյանկինը տեսել է, որ երկու խումբ կռվում են իրար հետ և որոշել է միջամտել։ Նիկիտան գազային ատրճանակից մի քանի նախազգուշական կրակոց է արձակել, բայց նրան հարվածել են դանակով։ Մահացու հարվածը եղել է սրտի հատվածում։