Ինչու՞ է ԱԺ պատգամավորների ջուրը փոխվել. «Ժամանակ»

Թերթը գրում է` խորհրդարանի աշխատակազմը որոշել է, որ պետական բյուջեի միջոցներն այլևս չպետք է ուղղվեն Ռուբեն Հայրապետյանի ընկերությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ազգային ժողովում «Նոյի» փոխարեն արդեն «Բյուրեղ» են խմում: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Խորհրդարանի աշխատակազմը որոշել է, որ պետական բյուջեի միջոցները պետք է ուղղվեն ոչ թե Ռուբեն Հայրապետյանի, այլ Աշոտ Արսենյանի ընկերությանը»,– նշված է թերթում:

Ըստ պարբերականի` որևէ մեկը չի հարցրել պատգամավորների կամ աշխատակազմի կարծիքը, իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել. Հայրապետյանը չի հարաբերվում իշխանության հետ, մինչդեռ Արսենյանը, ըստ տարածվող լուրերի, լուծել է իր հարցերը Փաշինյանի իշխանության հետ: