Հրազդանի ցեմենտի գործարանը տուն է ուղարկել աշխատակիցների ավելի քան 50 տոկոսին

Գործարանում բողոքում են հարևան Իրանից ցեմենտի ներկրման դեմ, որտեղ արտադրությունն ավելի էժան է գազի ցածր արժեքի շնորհիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հրազդանի ցեմենտի գործարանը հարկադիր արձակուրդի է ուղարկել աշխատակիցների կեսից ավելիին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտարարեց ձեռնարկության մատակարարման բաժնի պետ Կիմ Արզումանյանը։

Խորհրդարանը հավանություն տվեց ցեմենտի տուրքի մասին աղմկահարույց օրենքին

Նրա խոսքով` գործարանը չի դիմանում Իրանից ներկրվող ցեմենտի մրցակցությանը։

«Նրանց էլեկտրականությունը և գազը էժան են։ Ուստի նրանք կարող են ցեմենտ արտադրել շատ ցածր գնով։ Իսկ մենք չենք կարող իրացնել մեր արտադրանքը։ Ուստի ստիպված կրճատել ենք արտադրությունը», – հավելեց նա։

Գործարանում և այն սպասարկող կրաքարային հանքերում աշխատում է մոտ 470 մարդ։ Ավելի վաղ նրանցից 205–ին ուղարկել են հարկադրված արձակուրդի (աշխատավարձի 2/3–ով)։ Վերջերս նման «հանգստի» են ուղարկել ևս 70 հոգու։

«Չի հաջողվում ժամանակին վաճառել ապրանքը։ Ավելին, եթե ցեմենտը պահեստում է, ապա պետք է մշտապես ծախսեր անել այն պահելու համար, այլապես այն կորցնում է իր հատկությունները», – հավելեց Արզումանյանը։

Ցեմենտ բեռնած բեռնատարը` ԱԺ–ի դիմաց. ցեմենտ ներկրողները բողոքի ակցիա են անում

Գործարանի ղեկավարությունը հույսը դրել է օրինագծի վրա, որն օրերս ընդունվել է խորհրդարանում։ Առաջարկել են ներկրված ցեմենտի վրա սահմանել մեկ տոննայի համար 22 հազար դրամ հարկ։ Նախագծի վերջնական խմբագրությունում տուրքը նվազեցրել են մինչև 14 հազար դրամ և տարածել միայն պատրաստի ցեմենտի, այլ ոչ թե ցեմենտի հումքի (կլինկեր) վրա։

Դա միայն մասամբ կօգնի տեղի գործարաններին։ Ցեմենտի փոխարեն կներկրեն կլինկեր, իսկ այստեղ ընդամենը կաղան, հավելեց Արզումանյանը։

«Դա նույնն է, եթե հարկ սահմանեն օղու համար, բայց ոչ սպիրտի։ Այդ դեպքում մարդիկ ուղղակի սպիրտ կներկրեն և կխառնեն այն ջրի հետ», – հավելեց նա։

Կօգնի՞ արդյոք այդ ընդունված օրինագիծը վերադառնալ արտադրության նախկին ծավալներին, գործարանում դեռ համոզված չեն։

Նշենք, որ 2018թ–ին Իրանից Հայաստան ցեմենտի արտահանումն ավելացել է ավելի քան երեքուկես անգամ` 46 հազար տոննայից մինչև 170 հազար տոննա։ Միաժամանակ, Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները 2018թ–ին աճել են մոտ մեկուկես անգամ` մինչև 546 հազար տոննա։

Այլ կերպ ասած` Հայաստան ներկրված ցեմենտի յուրաքանչյուր տոննային բաժին է ընկնում տեղական ցեմենտի երեք տոննա։

Հայաստանում գործում է երկու ցեմենտի գործարան` «Հրազդան ցեմենտը» և «Արարատցեմենտը», որտեղ մասին աշխատում է մոտ 1500 մարդ։