Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց իր իսկ պատկերով նամականիշի շնորհանդեսին. լուսանկարներ

Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին պատկերով նամականիշը պատրաստ է։ Այն այսօր ներկայացվեց Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում։ «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ ստորագրվեցին ու կնքվեցին հայ ֆուտբոլիստի նկարով առաջին նամականիշները:

Նամականիշը, որը տպագրվել է Կանադայում, կթողարկվի 40 հազար տպաքանակով:

Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն իր խոսքում նշեց, որ նման պատվի արժանանում են ազգի նկատմամբ մեծ ծառայություններ մատուցած ու հայտնի մարդիկ։Նախաձեռնողները նշեցին, որ այս նամականիշը հնարավորություն կտա հերթական անգամ ամբողջ աշխարհին ներկայացնել ոչ միայն Հենրիխ Մխիթարյանին, այլ նաև Հայաստանը:

«Մենք հետաքրքրվել ենք, թե արդյո՞ք կան նամականիշներ աշխարհահռչակ ֆուտբոլիստների նկարներով, ու պարզվում է, որ ո՛չ Մեսիի, ո՛չ էլ Ռոնալդուի անվանական նամականիշեր չկան: Այդ պատճառով ավելի կարևոր է դառնում այն, ինչը ձեռնարկվել է, ու Հենրիխի նկարով հայկական նամականիշը Հայաստանի ճանաչման գործում շատ կարևոր եմ համարում»,- ասաց նա:

Ավելացնենք, որ Մխիթարյանն ի նշան շնորհակալության` «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին նվիրեց ազգային հավաքականի` իր ստորագրությամբ մարզաշապիկը:

1 / 13
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց իր իսկ պատկերով նամականիշի շնորհանդեսին
2 / 13

3 / 13

4 / 13

5 / 13

6 / 13

7 / 13

8 / 13

9 / 13

10 / 13
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց իր իսկ պատկերով նամականիշի շնորհանդեսին
11 / 13
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց իր իսկ պատկերով նամականիշի շնորհանդեսին
12 / 13
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց իր իսկ պատկերով նամականիշի շնորհանդեսին
13 / 13