Արտառոց դեպք Երևանում. Նարկոլոգիական կենտրոնում բուժվողներից 2–ին հիվանդանոց են տեղափոխել

Տեղեկություններ կան, որ որիտասարդ տղամարդը բաժակով հարվածել է 69 տարեկանի գլխին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան արտառոց դեպք է տեղի ունեցել Ավանում գտնվող Հանրապետական Նարկոլոգիական կենտրոնում։

Կինը դանակը նետել է ամուսնու վրա. տղամարդը Վանաձորի բուժկենտրոնում է

Կենտրոնում բուժվող 69-ամյա մի տղամարդ գլխի վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ տղամարդու գլխին բաժակով հարվածել է 33-ամյա մի տղամարդ, որը ևս կենտրոնում բուժվողներից է։

Միջադեպի պատճառների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան։

Մեր տեղեկություններով՝ 33-ամյա տղամարդը ևս վնասվածքներ է ստացել և գիշերը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։