Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Կիպրոս

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Կիպրոսում գտնվելու ժամանակ կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Կիպրոս։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ–ից։

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հետ

«Հունիսի 3-ից 4-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաև Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,–նշված է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպել էր Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Հանդիպման ժամանակ Մնացականյանն արձանագրելով միջպետական հարաբերություններում և բարձրաստիճան շփումներում առկա բարձր դինամիկան՝ ընդգծել էր Հայաստանի հանձնառությունը՝ եղբայրական Կիպրոսի հետ տարբեր բնագավառներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցությունն առավել խորացնելու և նոր որակ հաղորդելու ուղղությամբ: