ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Մեզնից մեծերը միշտ ասում են՝ բոլոր ընտանիքներում էլ լինում են դժվարին պահեր, շրջաններ, երբ ընտրությանդ կասկածանքով ես վերաբերվում։ Իսկապես այդպես է, բայց ես արդեն գիտեմ՝ դա իմ ընտրությունն է, մեծ տարիքում էլ նա է լինելու իմ կողքին, իսկ իդեալներ չեն լինում»:
Հիշեցնենք, որ Լիլիթ Բաբասյանն իր և ամուսնու ընտանեկան խնդիրների մասին հաճախ է բարձրաձայնել՝ ընդհուպ Ալեքսանդրի դավաճանությունը և երկրորդ երեխա չունենալու ցանկությունը։