Շաբաթավերջը՝ Սուրբ Ղազարում. Արմեն և Նունե Սարգսյանների հետաքրքիր հանգիստը

Արմեն և Նունե Սարգսյանները շրջել են Մխիթարյան միաբանությունում, ծանոթացել այստեղ պահվող հայկական հսկայական ժառանգության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` կնոջ` Նունե Սարգսյանի հետ հանգստյան օրերն անցկացրել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

Խառնամուսնություններ և լիկյոր. Տեր Վահանը բացահայտել է Վիեննայի Մխիթարյանների գաղտնիքները

Վենետիկում 1717-ից թվականից ծվարած հայկական այս հզոր ժառանգության հետ Հանրապետության նախագահին և նրա կնոջը ծանոթացրել են միաբանության հայրերը` նրանց տանելով գրապահոց, թանգարանային մաս, ապա հյուրերը լուսանկարվել է Մխիթար Սեբաստացու հուշարձանի մոտ։

«Շաբաթավերջը՝ Սուրբ Ղազար կղզում Weekend with the Mkitarist monks on the Armenian island St Lazar»,–իրենց գեղեցիկ ու տպավորիչ նկարները Instagram սոցցանցում մակագրել է նախագահը։

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։