Սևանի ճանապարհին վթարի է ենթարկվել հարսանեկան մեքենան. հարսն ու փեսան հիվանդանոցում են

Ավազով լցված բեռնատարը Կոտայքի մարզում բախվել է հարսանեկան ավտոմեքենային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. վթարի է ենթարկվել հարսանեկան արարողության մեկնող հարս ու փեսայի մեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Երեխային տանն է ծննդաբերել, հետո զանգել բժշկին. ջրատարում գտած նորածնի դեպքի մանրամասները

«Ժամը 14։30-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի և ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու 2 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն»,–նշված է կայքում։

Բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է և թափված ավազով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորները՝ հարսը, փեսան և հարսնաքույրը, մեկնում էին Սևան, որտեղ տեղի էր ունենալու հարսանեկան արարողությունը։