Քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել Երևանում. օգնության են հասել փրկարարները

Փրկարար ծառայության աշխատակիցները փորձում են աֆեկտի վիճակից դուրս բերել միջին տարիքի տղամարդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Երևան քաղաքի Բագրևանդի 5 հասցեում մի քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել: Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։

«Տղամարդը շուրջ 40 տարեկան է։ Փրկարարները փորձում են ճշտել` նրա մոտ հոգեկան խնդիրներ կա՞ն, թե՞ ոչ։ Տեղում աշխատում է հատուկ մասնագիտական խումբը, որը փորձում է տղամարդուն դուրս բերել աֆեկտի վիճակից»,– ասաց Զարգարյանը։

ԱԻՆ–ն ինքնահրկիզման փորձի մասին ահազանգը ստացել է այսօր` հունիսի 3-ին, ժամը 11:50-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դեպքի վայրում իրականացնում են հերթապահություն: ԱԻՆ–ը խոստանում է ավելի ուշ մանրամասներ հայտնել։