Նա առաջին իսկ հանդիպման ժամանակ մեծ տպավորություն գործեց ինձ վրա. Տոկաևը՝ Պուտինի մասին

Պուտինն ու Տոկաևը ծանոթացել են Կիևում, Կուչմայի երդմնակալության ժամանակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի- Sputnik. Նա առաջին իսկ հանդիպման ժամանակ մեծ տպավորություն է գործել ինձ վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ Россия հեռուստաալիքի եթերում ասել է Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը՝ պատմելով, թե ինչպես է ծանոթացել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչո՞ւ չի հանդիպել Պուտինի հետ և մեդալ չի ստացել. Փաշինյանը մեկնաբանել է տարածված լուրերը

«Վլադիմիր Պուտինի հետ մենք ծանոթացել ենք Կիևում, ուր մեկնել էի ներկա գտնվելու նախագահ Կուչմայի երդմնակալությանը, իսկ Վլադիմիր Պուտինն այդ ժամանակ նոր էր վարչապետ նշանակվել: Այնտեղ մենք բառացիորեն «ոտքի վրա» զրուցել ենք միմյանց հետ, բայց դեռ այն ժամանակ նա ինձ վրա մեծ տպավորություն էր գործել իր հանդարտ հաստատակամությամբ, այնուհետև նրա հետ արդեն հանդիպել ենք Կրեմլում, երբ վերջինս ստանձնել էր ՌԴ նախագահի պարտականությունները», - ասել է Ղազախստանի նորընտիր նախագահ Տոկաևը:

Նա հավելել է, որ այն ժամանակներից ի վեր կապը չի ընդհատվել, որովհետև Պուտինը նախագահ էր, իսկ Տոկաևը տարբեր պաշտոններ է զբաղեցրել, և ինչ-որ կերպ մենք միշտ շփում եղել է: