Միասնական քննությունները մեկնարկում են. հայտնի է առաջին քննություն հանձնողների թիվը

Հանրապետությունում «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունների ժամանակ կգործի 13 քննակենտրոն, որից 2-ը տեղակայված են Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները: Այս մասին հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։

«Հունիսի 4-ին շրջանավարտ-դիմորդները հանձնելու են «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները: «Աշխարհագրություն» առարկայի հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 214 է, «Համաշխարհային պատմությունից» քննություն կհանձնի 33 շրջանավարտ–դիմորդ, իսկ «Կենսաբանությունից»՝ 1145 հոգի», – հայտնում են ԳԹԿ–ից։

Վաղը հանրապետությունում ընդհանուր առմամբ կգործի 13 քննակենտրոն, որից 2-ը տեղակայված են Երևանում։