ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից 9-ամյա մի տղա է տեղափոխվել Ճամբարակի հիվանդանոց: Բժիշկները պարզել են, որ նրա ազդրին ծակած վնասվածք կա:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ` հունիսի 2–ին, երեխան իրենց բակում օդամղիչ հրացանով կրակոցներ է արձակել ինչ-որ արհեստական թիրախի ուղղությամբ: Հետո հրացանը տվել է մորը և գնացել է թիրախն ուսումնասիրելու։ Մայրը`չիմանալով, որ հրացանը լիցքավորված վիճակում է անզգուշաբար քաշել է ձգանը, ինչի պատճառով էլ որդու ազդրը վնասվել է:
Հարևանների օգնությամբ երեխային անմիջապես հասցրել են հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ տղան սովորում է Արտանիշի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում, մայրը ևս աշխատում է նույն դպրոցում: