ՌԱԴԻՈ

Բակունց. «Կապանի բնակիչները պետք է զգույշ լինեն, երեխաներին հեռու պահեն այդ ջրերից»

Նախ պետք է հասկանալ` այդ ջուրը թթվային դրենաժ է, թե ավազով աղտոտված ջուր։ Կապանում անձրևաջերի հետ հոսող կարմրադեղնավուն հոսքերին մասին խոսելով` Sputnik Արմենիային ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։
Sputnik

 

Բակունց. «Կապանի բնակիչները պետք է զգույշ լինեն, երեխաներին հեռու պահեն այդ ջրերից»

Ըստ նրա` անհրաժեշտ է ջուրը հետազոտել` հասկանալու համար  վտանգ կա,  թե չկա և ինչպիսին է այդ վտանգը։

«Ամեն դեպքում, բնակչությանը  պետք է իրազեկել, որ զգույշ լինեն, չքայլեն այդ ջրերի միջով, երեխաներին հեռու պահեն այդ ջրերի հետ շփումից»,–ասել է Բակունցը։

Հիշեցնենք,  որ օրեր առաջ «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը Facebook սոցիալական կայքի իր էջում լուսանկարներ էր հրապարակել ու հայտնել, որ Կապանում անձրևից հետո թթվային գետակներ են հոսում փողոցների մի մասով։