ՌԱԴԻՈ

Դանիելյան. «Եթե ջուրը թթվային է դարձել, դա հասնելու է մարդուն և վտանգելու է առողջությունը»

Շրջակա միջավայրի աղտոտվածությունն անպայման իր հետևանքը ունենում է մարդու առողջության վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը` անդրադառնալով Կապանում անձրևաջրերի հետ հոսող դեղնավուն ջրերին։
Sputnik
Դանիելյան. «Եթե ջուրը թթվային է դարձել, դա հասնելու է մարդուն և վտանգելու է առողջությունը»

«Բնության մեջ ամեն ինչ շաղկապված է. եթե ջուրը թթվային է դարձել, ի վերջո դա հասնելու է մարդուն և վտանգելու առողջությունը»,–ասում է Դանիելյանը։ 

Կապանցիները պետք է զգուշանան, քանի պարզված չէ դեղնավուն հեղուկի ծագումն ու բաղադրությունը

Բնապահպանի խոսքով` եթե պարզվի, որ Կապանի անձրևաջրերի հետ խանված դեղնավուն զանգվածը թթվային դրենաժ է, ապա դրա հետևանքը կլինի հողի աղտոտվածությունը,  ջրի աղտոտվածությունը, կենդանական աշխարհը կտուժի, բնությունը կտուժի և, իհարկե` մարդը։

Հիշեցնենք,  որ օրեր առաջ «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը Facebook սոցիալական կայքի իր էջում լուսանկարներ էր հրապարակել ու հայտնել, որ Կապանում անձրևից հետո թթվային գետակներ են հոսում փողոցների մի մասով։