«ԵԱՏՄ շրջանակում 5 տարում կարողացել ենք անել այն, ինչի վրա ԵՄ–ն 20 տարի է ծախսել». Պեսկով

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է ԵԱՏՄ հաջողությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik.Եվրասիական տնտեսական միությունը պետք է ավելի մրցունակ դառնա։ «Ռոսիա» հեռուստաընկերության «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին» ծրագրում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մանասերյան. «Հայաստանը ԵԱՏՄ մի շարք ծրագրերում կարող է լինել առաջատար»

«Խնդիրներ, անշուշտ, կան, որովհետև խոսքը շատ սերտ, առաջադեմ ինտեգրացման մասին է, և եկեք չմոռանանք, որ ընդհանուր առմամբ այն ընթանում է յոթմղոնանոց քայլերով։ Որովհետև այն, ինչի վրա Եվրամիությունը ծախսել է մի քանի տասնամյակ` 20 տարի, Եվրասիական միությունում արել են 5 տարում», – նշել է Պեսկովը։

Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։

Տարեցտարի ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների և գիտական ներուժի ինտեգրացումն օգնում է զարգանալ և գտնել տնտեսական մարտահրավերների լուծման նոր ուղիներ։